Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 712 նոր դեպք, մահացել է 312 պացիենտ
Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 712 նոր դեպք, մահացել է 312 պացիենտ

Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 712 նոր դեպք:

Տեղեկությունը տարածում է «Ռոյթերը»:

Մամուլի փոխանցմամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 10 միլիոն դեպք:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 312 պացիենտ: Հնդկաստանում մահացության դեպքերի թիվը հասնում է 146 756-ի: