Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Նարենդրա Մոդիի դաշինքը
Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Նարենդրա Մոդիի դաշինքը։
«Ազգային ժողովրդավարական դաշինքը» 543 տեղանոց խորհրդարանում ունի 280 մանդատ՝ ընտրողների ձայների 38%-ով։ 73-ամյա Նարենդրա Մոդին երկիրը կղեկավարի երրորդ ժամկետով։
Բացի այդ, ինչպես գրում են լրատվամիջոցները, չարդարացան «Ազգային ժողովրդավարական դաշինքի» առաջնորդի ակնկալիքները՝ կապված 400 մանդատ ստանալու հետ։
Հնդկաստանում համընդհանուր ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 19-ից հունիսի 1-ը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 70%: Իր ընտրությունը կատարել է 968 միլիոն մարդ: