Հնդկաստանի վարչապետը պատրաստ է Ռուսաստանին և Ուկրաինային միջնորդելու համար. Մենք աջակցում ենք երկխոսությանը և դիվանագիտությանը, Հնդկաստանը պատրաստ է նպաստել դարն
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այս մասին Հնդկաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է Վարշավայում Լեհաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք աջակցում ենք երկխոսությանը և դիվանագիտությանը, հնարավորինս արագ վերականգնելով խաղաղությունն ու կայունությունը։ Հնդկաստանը պատրաստ է դրան նպաստել բարեկամ երկրների հետ միասին»,- ասել է Նարենդրա Մոդին։
Նա նաև նշել է, որ Հնդկաստանը համոզված է, որ ոչ մի խնդիր չի կարող լուծվել մարտի դաշտում։
Մյուս կողմից, ըստ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարության, «Հնդկաստանի վարչապետը հաստատել է իր պատրաստակամությունը անձամբ աշխատել պատերազմի խաղաղ, արդար և արագ ավարտի համար»։
«Մենք վստահ ենք, որ Հնդկաստանը կարող է շատ կարևոր դեր խաղալ այս հարցում»,- ասել է Տուսկը։
Միաժամանակ Լեհաստանի վարչապետը խոսել է իր սահմանները պաշտպանելու Ուկրաինայի իրավունքի մասին։
«Պատմությունը մեր ժողովրդին սովորեցրել է, թե որքան կարևոր է հարգել կանոնները և պաշտպանել սահմանները, տարածքային ամբողջականությունը»,- ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։
Տեղեկության համար՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Լեհաստան է ժամանել Ուկրաինա կատարած այցից առաջ։ Նարենդրա Մոդին ծրագրում է օգոստոսի 23-ին այցելել Ուկրաինա։ Սա կլինի Հնդկաստանի ղեկավարի առաջին այցը Ուկրաինա վերջին 30 տարվա ընթացքում։ Մինչ այդ՝ մի քանի շաբաթ առաջ, Հնդկաստանի վարչապետը Մոսկվայում էր, որտեղ հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ։ Ուկրաինայի նախագահը Նարենդրա Մոդիի այցը Ռուսաստան «հիասթափեցնող» է գնահատել։