Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Ուկրաինա։ Ինչպես Մոդին ասել էր իր հեռանալուց առաջ, նա նախատեսում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ կիսվել ներկայիս հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներով։
Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նարենդրա Մոդին Ուկրաինա է ժամանել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրավերով։
Սա Հնդկաստանի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա 1991 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։
Հնդկաստանի վարչապետը Ուկրաինա է ժամանել Լեհաստանից, որտեղ հանդիպել է նախագահ Անջեյ Դուդայի և վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։
Նարենդրա Մոդիի այցը Ուկրաինա տեղի է ունենում այն բանից հետո, երբ նա հուլիսի 8-9-ը Մոսկվայում էր, ինչն արժանացավ ԱՄՆ կառավարության և Ուկրաինայի նախագահի քննադատությանը: