Հնդկաստանի Սիկիմ նահանգում ջրհեղեղների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 22-ը՝ վիրավորվել, 82-ը՝ անհետ կորած է
Հնդկաստանի հյուսիսարևելյան Սիկիմ նահանգում ջրհեղեղների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 22-ը՝ վիրավորվել, 82-ը՝ անհետ կորած է համարվում։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Չդադարող անձրևների պատճառով Լոնակ լճի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի արդյունքում տեղի գյուղերը հեղեղվել են: