Հնդկաստանի Քաշմիրի ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ինը մարդ ,տուժել՝ 29-ը
Հնդկաստանի Քաշմիրի ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ինը մարդ ,տուժել՝ 29-ը

 

Ռոյթերսը հաղորդում է, որ Հնդկաստանում ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ինը մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ուշ գիշերը Քաշմիրի հնդկական հատվածում, երբ պայթել են ոստիկանության կողմից առգրավված պայթուցիկ նյութերը։

Զոհվածների մեծ մասը ոստիկաններ էին, այդ թվում՝ դատաբժշկական փորձագետներ, որոնք ուսումնասիրում էին պայթուցիկ նյութերը։ Վիրավորներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր ութ մարդ։ Պայթյունը կապում են ահաբեկչական գործողության հետ։