Հնդկաստանի հարձակման հետևանքով Պակիստանի կառավարությունը երկրի զինված ուժերին տվել է «համապատասխան գործողություններ իրականացնելու» լիազորություն
Հնդկաստանի հարձակման հետևանքով Պակիստանի կառավարությունը երկրի զինված ուժերին տվել է «համապատասխան գործողություններ իրականացնելու» լիազորություն։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի վարչակազմի տարածած հայտարարության համաձայն՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա Պակիստանը պահպանում է իր իրավունքը՝ վրեժ լուծելու անմեղ պակիստանցիների մահվան և իր ինքնիշխանության բացահայտ խախտման համար՝ իր ընտրած ժամանակին, վայրում և ձևով՝ ինքնապաշտպանության նպատակով։
Հայտարարության մեջ նշվում է, որ այսօր գումարվել է Ազգային անվտանգության կոմիտեի նիստը, որը դատապարտել է Հնդկաստանի «անհրահանջ, վախկոտ և անօրինական պատերազմական գործողությունը»։
«Այս չհրահրված և անհիմն հարձակումները միտումնավոր ուղղված էին խաղաղ բնակչության դեմ՝ գոյություն չունեցող ահաբեկչական ճամբարների մասին սուտ հիմնավորմամբ, ինչը հանգեցրել է անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների անմեղ մահվան և վնասել է քաղաքացիական ենթակառուցվածքը, ներառյալ մզկիթները։ Այս հարձակումները միջազգային իրավունքի համաձայն հստակ պատերազմի գործողություններ են», – նշվում է հայտարարության մեջ։