Հնդկաստանի հարավ-արևելքում «Միչաունգ» ցիկլոնի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել
Հնդկաստանի հարավ-արևելքում «Միչաունգ» ցիկլոնի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

Հնդկաստանի հարավ-արևելքում «Միչաունգ» ցիկլոնի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել։ Այսօր ժամում 100 կիլոմետր արագությամբ շարժվող փոթորիկ է տեղի ունեցել, և Չենայ բնակավայրը ծածկվել է մինչև 1,5 մետր ջրով։

Մահացածներից մեկի վրա ընկել է ծառը, իսկ մյուսը հոսանքահարվել է ջուրն ընկած էլեկտրական մալուխներից։ Եվս վեց մարդ տարել է հոսող ջուրը։

Հեղեղվել է նաև Չենայի ամենամեծ օդանավակայանը, ինչի պատճառով դադարեցվել են թռիչքները։

Մեկ օր առաջ վատ եղանակը Թամիլ Նադու նահանգում չորս մարդու կյանք էր խլել։