Հնդկաստանի և Պակիստանի միջև զինված բախման պատճառով ասիական ավիաընկերությունները վերաուղղել կամ չեղարկել են դեպի Եվրոպա և Եվրոպայից կատարվող թռիչքները

11:52, 07.05.2025

Հնդկաստանի և Պակիստանի միջև զինված հակամարտության պատճառով ասիական ավիաընկերությունները վերաուղղել կամ չեղարկել են դեպի Եվրոպա և Եվրոպայից կատարվող թռիչքները։

FlightRadar24-ի տվյալներով, չորեքշաբթի առավոտյան ավիաընկերությունները չեղարկել են 52 թռիչք Պակիստանի ուղղությամբ կամ այնտեղից։

Պակիստանի բանակի մամուլի խոսնակի հայտարարությամբ՝ Հնդկաստանի հարձակման պահին Պակիստանի օդային տարածքում իրականացվում էին 57 միջազգային թռիչքներ։

Ներքին չվերթներն էլ են չեղարկվել Հնդկաստանում և Պակիստանում։ Հնդկաստանը փակել է մի քանի օդանավակայաններ։ Չեղարկվել են Air India, IndiGo, SpiceJet և Akasa Air ընկերությունների չվերթները։

Թռիչքների ժամանակացույցի փոփոխությունները բարդացրել են ավիաընկերությունների աշխատանքը Մերձավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջաններում։

Թայվանյան EVA Air ավիաընկերությունն հայտարարել է, որ կփոխի դեպի Եվրոպա և Եվրոպայից թռիչքների երթուղիները՝ խուսափելու համար Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության գոտու օդային տարածքից։ Թռիչքները վերաուղղել են նաև Կորեայի, Թաիլանդի և այլ ավիաընկերություններ։

Նմանատիպ