Հնդկաստանի և Պակիստանի միջև սահմանային հատվածում զինված հակամարտությունը սրվում է

21:29, 08.05.2025

Հնդկաստանի և Պակիստանի միջև սահմանային հատվածում զինված հակամարտությունը սրվում է, Պակիստանը ռմբակոծում է Ջամմու քաղաքը։ Մեդիայի փոխանցմամբ, Պակիստանը հարձակում է գործում Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում գտնվող քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերով, որոնք հագեցած են ներկառուցված մարտագլխիկներով և բախվում են թիրախներին։

Հակամարտության գոտում գործում է Հնդկաստանի հակաօդային պաշտպանության համակարգը։ Տեղացիների հաղորդմամբ, օբյեկտներ են պայթել Ջամմուի օդանավակայանի մոտ։

Հարձակման պատճառով Ջամմու քաղաքում անջատվել է էլեկտրաէներգիան։ Մարտական գործողությունների ֆոնին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Ռուբիոն կոչ է արել Պակիստանին և Հնդկաստանին՝ գնալ դեէսկալացիայի։ Իր հերթին, Շարիֆը նշել է, որ ցանկացած գնով կպաշտպանի երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Նմանատիպ