Հնդկաստանի արտգործնախարարը հանդիպումներ կանցկացնի Վրաստանում
Հնդկաստանի արտգործնախարարը հանդիպումներ կանցկացնի Վրաստանում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանիա Ջայշանկարը իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Հնդկաստանի վարչապետի որոշմամբ, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը Վրաստան է բերել Սուրբ նահատակ թագուհի Քեթևանի սուրբ մասունքը: Այսօր Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Սուրբ նահատակ թագուհու մասունքի Սուրբ Երրորդություն տաճար տեղափոխման և Վրաստանի Սբ Առաքելական ավտոկեֆալ Ուղղափառ եկեղեցուն փոխանցման հանդիսավոր արարողությանը: «Մեր միջև բարի կամքի, փոխադարձ աջակցության և սերտ համագործակցության շնորհիվ Հնդկաստանի վարչապետը աննախադեպ որոշում է կայացրել Սուրբ նահատակ թագուհի Քեթևանի մասունքը Վրաստանին անվճար և մշտական ​​սեփականության փոխանցելու մասին», – ասացին Վրաստանի արտգործնախարարությունից:

Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, այցի ընթացքում Սուբրահմանիա Ջայշանկարը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ:

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հնդկաստանի արտգործնախարարը Վրաստան այցի շրջանակներում կմասնակցի Թբիլիսիում Հնդկաստանի ազգային ազատագրական և ոչ բռնի շարժման առաջնորդ, հայտնի պետական ​​գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանի բացման արարողությանը և 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Հուշարձանի հեղինակը հնդիկ քանդակագործ Գաուտամա Պալին է: Հուշարձանը վրացական կողմին է փոխանցել հնդկական կողմը: