Հնդկաստանի արտգործնախարար. Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Հնդկաստանի և Եվրոպայի, Հնդկաստանի և Ռուսաստանի միջև
«Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Հնդկաստանի և Եվրոպայի, Հնդկաստանի և Ռուսաստանի միջև», -լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ հայկական լրատվամիջոցների հարցին ի պատասխան։
Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ առաջիկա տասը տարում աշխարհում կավելանա առևտրային և տարանցիկ միջանցքների թիվը։
«Մենք ունենք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք, որը ներառում է Չաբահար նավահանգիստը, ինչպես նաև այլ երկրներ: Մերձավորարևելյան միջանցք կա, բայց դեռ շատ միջանցքներ կստեղծվեն, քանի որ առկա միջանցքները 70-80 տարեկան են։ Արտադրությունը, սպառումը, բնական ռեսուրսները փոխվում են, և նոր միջանցքներ են անհրաժեշտ նոր տարածքները միացնելու համար: Հայաստանը աշխարհագրորեն գտնվում է Եվրոպայի եւ Հնդկաստանի միջեւ, ուստի այս տեսանկյունից հնարավորություններ կան»,- ասաց Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։