Հնդկաստանի արտաքին գործերի նախարար - Մաղթում եմ, որ Հնդկաստանի և Վրաստանի հարաբերությունները հետագայում էլ ավելի ամրապնդվեն
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար - Մաղթում եմ, որ Հնդկաստանի և Վրաստանի հարաբերությունները հետագայում էլ ավելի ամրապնդվեն

Մաղթում եմ, որ Հնդկաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեցող հարաբերություններն ապագայում էլ ավելի ամրապնդվեն,- այս մասին ասված է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է «X» սոցիալական ցանցում։

Այս խոսքերով Սուբրահմանյա Ջայշանքարը պատասխանել է վրացի գործընկերոջը՝ Իլիա Դարչիաշվիլիին, որը շնորհավորել է նրան Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և ցանկություն հայտնել ամրապնդել բարեկամությունն ու համագործակցությունը երկու երկրների միջև։

Արտգործնախարարները միմյանց հաջողություն են մաղթել և համատեղ աշխատանքի հույս են հայտնել։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։