Հնդկաստանը հերքել է Ուկրաինային զինամթերք մատակարարելու մասին տեղեկությունը
Հնդկաստանը հերքել է Ուկրաինային զինամթերք մատակարարելու մասին տեղեկությունը։ Այս մասին տեղեկությունը տարածում է BBC -ն։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն այս տեղեկությունը որակել է որպես «շահարկում» և «մոլորեցնելու փորձ»։ Գործակալության հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հնդկաստանը լիովին հետևում է միջուկային զենքի չտարածման միջազգային պարտավորություններին և ունի իր խիստ արտահանման կանոնները։
Reuters-ի ավելի վաղ հաղորդումների համաձայն, եվրոպացի գնորդները Ուկրաինա էին ուղարկում հնդիկ զենք արտադրողների կողմից վաճառվող հրետանային արկեր, և Նյու Դելին, չնայած Մոսկվայի բողոքներին, աչք փակեց:
Reuters -ը նման եզրակացության է եկել հնդիկ և եվրոպացի 11 բարձրաստիճան պաշտոնյաների, պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ զրույցների և մաքսային տվյալների սեփական վերլուծության հիման վրա։