Հնդկական խոշորագույն ավիաընկերությունը թռիչքներ է նախատեսում Դելի-Թբիլիսի ուղղությամբ
Հնդկական խոշորագույն ավիաընկերությունը պլանավորում է թռիչքներ սկսել Դելի-Թբիլիսի ուղղությամբ։
«Տավ Ջորջիա» ավիաընկերության տվյալներով՝ Indigo ընկերությունը հուլիսի 31-ից ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի Վրաստանի և Հնդկաստանի մայրաքաղաքների միջև՝ շաբաթական երեք անգամ։
Indigo-ի ղեկավարությունը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան և հանդիպում կանցկացնի «Տավ Ջորջիա»-ի ղեկավարության հետ՝ կապված թռիչքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական մանրամասների հետ։
Indigo-ն Հնդկաստանի ամենամեծ ավիաընկերությունն է, որը ներկայումս թռիչքներ է իրականացնում 135 ուղղություններով, որոնցից 77-ը ներքին, իսկ 58-ը՝ միջազգային: