Հնդկական «Ինդիգո» ավիաընկերությունը վրացական ավիաշուկայում կհայտնվի հունվարի մեկից
2020 թվականի հունվարի 1-ից վրացական շուկայում կսկսի գործել հնդկական «Ինդիգո» ավիաընկերությունը, որը թռիչքներ է կատարելու Դելի-Թբիլիսի-Լոնդոնի ուղղությամբ:
Ինչպես հայտարարել է «Տավ Ջորջիայի» գլխավոր մենեջերի տեղակալ, Թեա Զաքարաձեն, «Ինդիգոն» ևս մեկ ցածր բյուջետային ընկերություն է, որը կսկսի գործել վրացական ավիաշուկայում: Թեա Զաքարաձեի խոսքով, բանակցություններ են ընթանում նաև այլ ավիաընկերությունների հետ: