Հնդկական IndiGo ավիաընկերությունը մուտք է գործում Վրաստանի ավիաշուկա
Հնդկական IndiGo ավիաընկերությունը մուտք է գործում Վրաստանի ավիաշուկա

Հնդկական IndiGo ավիաընկերությունը օգոստոսից սկսում է գործել Վրաստանի ուղղությամբ, հայտնում է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։

Նրանց տվյալներով՝ Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացված դիմումի համաձայն՝ օգոստոսի 18-ից կանոնավոր չվերթներ կիրականացվեն Դելի-Թբիլիսի-Դելի ավիաուղիով, շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։

Թռիչքների համար անհրաժեշտ թույլտվությունը ավիաընկերությանը տրվել է մայիսի 29-ին։