Հիվանդությունների վերահսկման կենտրոնի և Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի և Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի և Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր:

Ըստ հուշագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը շարունակում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում:

Ինչպես նշվել է, այսօր կնքված փաստաթուղթը նշված երկու կազմակերպությունների միջև հաստատված երկարաժամկետ նոր և արդյունավետ գործընկերության շարունակությունն է:

Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացման գործակալության (USAID) և Էստոնիայի զարգացման գործակալության աջակցությամբ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կենտրոնին փոխանցել է արագ սարքեր, կապարի աղյբուրներն ուսումնասիրելու համար: