Հիվանդությունների վերահսկման կենտրոն. Հուլիսի 1-ի դրությամբ «Covid-19»-ից մահացած հիվանդների 59 տոկոսն ունեցել է տարբեր ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Հիվանդությունների վերահսկման կենտրոն. Հուլիսի 1-ի դրությամբ «Covid-19»-ից մահացած հիվանդների 59 տոկոսն ունեցել է տարբեր ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը հրապարակում է 2020-2022 թթ. զեկույցը:

Հրապարակված զեկույցի համաձայն՝ «Covid-19»-ով մահացած հիվանդների 59 տոկոսն ունեցել է տարբեր ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

«Մահվան բժշկական տեղեկանքում «Covid-19»-ով մահացած հիվանդների 59 տոկոսն ունեցել է տարբեր ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում՝ 59 տոկոսը՝ սրտանոթային հիվանդություններ և հիպերտոնիա, շաքարային դիաբետ՝ 25,6 տոկոս, ուռուցքաբանական՝ 5,7 տոկոս։

Հաղորդագրության համաձայն՝ մահվան ելքով բոլոր դեպքերում հիվանդության ընթացքը եղել է ծանր կամ կրիտիկական։ 82 տոկոսի դեպքում հիվանդությունը բարդացել է թոքաբորբով։

Նաև, ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցի, մահացածների 79 տոկոսը ունեցել է շնչառական անբավարարություն: Շնչառական հյուծվածության համախտանիշը գրանցվել է մահացած հիվանդների 29,1 տոկոսի մոտ, իսկ սրտի անբավարարությունը զարգացել է 21,7 տոկոսի մոտ: