Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում հայտարարում են, որ Մեստիայում վարակվածների շփման շրջանակը հայտնի է
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանրային առողջապահության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Կոնստանտինե Գվետաձեի փոխանցմամբ, Մեստիայում վարակվածների շփման շրջանակը հայտնի է:
Նրա խոսքով, մունիցիպալիտետում լիովին վերահսկվում է համաճարակային վիճակը:
«Փաստացի, Մեստիայի մունիցիալիտետի 90 տոկոսը ներառել ենք, իր գյուղերով և ավաններով: Այսօր վերցվել է ևս 246 նմուշ և ընդհանուր, հետազոտվել է 3367 մարդ:
Այսօր հզորացվել է համաճարակային բրիգադը, ստեղծվել է համաճարակաբանների շտաբ: Ունենք վեց համաճարակաբան, որոնք մշտական կապի մեջ են Թբիլիսիի, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հետ: Ընթանում են խորացված հետազոտություններ»,- հայտարարել է Կոնստանտինե Գվետաձեն: