Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկություններով՝ պարզվել է շան կողմից քերծված դեռահասի ինքնությունը, նա պատվաստվել է
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ պարզվել է դեռահասի ինքնությունը, որին քերծել է շունը։
Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Էկա Ադամիան։
Նրա տեղեկություններով՝ երեխան սկսել է պատվաստումը, քանի որ քերծվելուց հետո ծնողները համապատասխան միջոցներ են ձեռնարկել։
Երեկ Սննդի ազգային գործակալությունը հայտնել է, որ Թբիլիսիի Կախեթի մայրուղու վրա գտնվող «Գալֆի» բենզալցակայանի տարածքում՝ տիեզերագնացների հուշարձանին հարակից տարածքում սատկած անտուն շան մոտ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է կատաղություն։