Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նա ինքնամեկուսացման մեջ էր
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին տեղեկացրել են կենտրոնից, վարակման աղբյուրը նշված անձի շփման շրջանակից է, ով կապված չէ նրա աշխատանքի հետ:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխանցմամբ, նրա, որպես շփման շրջանակ արձանագրելուց հետո, անձը տեղափոխվել է ինքնամեկուսացման:
Կենտրոնի հաղորդմամբ, աշխատակիցներն ամեն շաբաթ թեստավորվում են և համապատասխանաբար, լրացուցիչ թեստավորման կամ աշխատակիցների ինքնամեկուսացման անցնելու անհրաժեշտություն չի եղել: