Կորոնավիրուսի դեմ պատվաստումների խթանման ծրագիրը կշարունակվի նաև մարտին
«Covid-19»-ի դեմ պատվաստումների խթանման ծրագիրը երկարաձգվել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Ըստ նրանց՝ 50 եւ ավելի բարձր տարիքի Վրաստանի քաղաքացիները կարող են օգտվել 200 լարիի խրախուսական ծրագրից՝ պատվաստման առաջին չափաբաժնից հետո։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ նույն տարիքային խմբի մարդիկ 100 լարի կստանան, եթե բուստերով պատվաստվեն։
«Պատվաստված անձանց մասին տեղեկատվությունը տրամադրվում է Սոցիալական ծառայության գործակալությանը ամիսը երկու անգամ և ապահովում է քաղաքացուն գումարի փոխանցումը տեղեկությունը ստանալուց հետո առաջիկա հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Միանվագ գումարը նրանց հաշվին կփոխանցվի Լիբերթի Բանկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում։ Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց տարիքը չի պատկանում կենսաթոշակային տարիքին, ապա Սոցիալական սպասարկման գործակալությունը «Լիբերթի» բանկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում կբացի հաշիվներ։ Պատվաստումը կարելի է ամրագրել էլեկտրոնային պորտալում՝ https://booking.moh.gov.ge/։ «Կովիդ-19»-ի դեմ պատվաստման գրանցման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 144-3 և 15 22 հեռախոսահամարներով»,- նշված է տեղեկատվության մեջ։