Հիվանդությունների վերահսկման ագային կենտրոնը ամառվա սեզոնի հետ կապված բնակչությանը խորհուրդներ է տալիս
Հիվանդությունների վերահսկման ագային կենտրոնը ամառվա սեզոնի հետ կապված բնակչությանը խորհուրդներ է տալիս։
Ինչպես հիվանդություններիազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամկռելիձեն է հայտարարել, անցած տարվա ամառվա հետ համմատ, այս տարի ջերմաստիճանը մի սանդղակով բարձր կլինի, ինչի պատճառով այրման ավելացման և այլ վարակիչ հիվանդությունների ռիսկը հավանական է։
«Բնակչությունը պետք է ունենա տեզեկություն շոգ օրերի հետ կապված։ Բարձր ջերմաստիճանը մասնավորապես խոցելի է երեխաների, ծերերի և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար: Դրա համար հատկապես այս մարդիկ և ընդհանրապես բոլորը պետք է պաշտպանեն տարրական կանոնները» – հայտարարել է Ամիրան Գամկրելիձեն։
Նրա խոսքերով, ցանկալի է, որ մարդիկ շատ ժամանակ չանցկացնեն արեւի տակ և ցերեկը, հիմնականում փակ շենքերում մնան:
«Պետք է աշխատենք, որ փակ տարածքում ինչպես տանը այնպես էլ աշխատավայրում հարմար ջերմաստիճան լինի, 22-28 աստիճան» – հայտարարել է Ամիրան Գամկրելիձեն։
Նրա խոսքերով, բարձր ջերմաստիճանի ժամանակ առկա են վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը, որոնք տեղափոխվում են ջրի, ինչպես նաեւ աղտոտված սննդամթերքի և միջատների միջոցով:
«Սրա հետ կապված, պետք է անցկացնենք համապատասխան կանխման միջոցառումներ։ Զերծ մնանք այնպիսի խմիչքից կամ սննդից, որոնք կարող են լինել վտանգավոր։ Հատկապես կրեմով պատրաստված, շատ կալորիա պարունակող ուտելիքներից։ Պետք է իմանանք, արդյոք պատրաստված է թե ոչ այս ուտելիքը համապատասխան չափանիշները հաշվի առնելով։ Հատկապես առաջանում է փորլուծության հիվանդությունների վտանգը», – հայտնել է Ամիրան Գամղրելիձեն։
Բնապահպանության ազգային գործակալության կանխատեսումներով, արևմտյան Վրաստանում այսօր ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի։ Արևելյան Վրաստանում 34-39 աստիճանի, իսկ մայրաքաղաքում՝ 37։ Նրանց տեղեկատվությամբ, բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև հուլիսի 3-ը։