Հիվանդանոցներում և մեկուսացման վայրերում գտնվող 10 845 անձ ընտրություններին կմասնակցի շարժական քվեատուփի միջոցով
Հիվանդանոցներում և մեկուսացման վայրերում գտնվող 10 845 անձ ընտրություններին կմասնակցի շարժական քվեատուփի միջոցով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է մեկուսացման մեջ գտնվող ընտրողների հատուկ ցուցակները: Հիվանդանոցներում և մեկուսացման (կարանտին, ինքնամեկուսացում) հոկտեմբերի 31-ի ընտրություններին կմասնակցեն 10 845 ընտրողներ շարժական քվեատուփի միջոցով:

Ըստ ԿԸՀ-ի կողմից հաստատված ընտրողների հատուկ ցուցակների, ինքնամեկուսացված ընտրողների թիվը 3 695 է, մինչդեռ ստացիոնար հիվանդանոցներում և կարանտինային հաստատություններում ընտրողների (ներառյալ բժշկական անձնակազմի) թիվը 7 150 է:

«Ինչ վերաբերում է մեկուսացված ընտրողներին սպասարկող հատուկ խմբերի անդամներին, ինչպես նաև ընտրական սուբյեկտների, դիտորդական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք դիտարկելու են գործընթացը և միաժամանակ մասնակցելու են քվեարկությանը, նրանց թիվը 1917 է»,- հայտարարում են ԿԸՀ-ում:

Ինքնամեկուսացված ընտրողները ստացել եմ տեքստային հաղորդագրություն, որտեղ նշված էր, որ նրանք քվեարկելու են հոկտեմբերի 31-ին`շարժական քվեատուփի միջոցով:

«Ստացիոնար բուժհաստատություններում և մեկուսացված պայմաններում ընտրողների մասնակցության համար ստեղծված 127 հատուկ տեղամասերը 311 շարժական քվեատուփով կսպասարկեն ընտրողներին:

9.940 քաղաքացի դիմել է ԿԸՀ-ի հեռախոսային-տեղեկատվական կենտրոն` շարժական քվեատուփ պահանջելով, որոնք հայտարարում են, որ գտնվում են ինքնամեկուսացման մեջ:

Ինքնամեկուսացման մեջ գտնվող անհատները, որոնց պահանջները համապատասխանում էին շարժական  տուփի սպասարկման չափանիշներին, բաշխվել են հատուկ տեղամասերի և հասցեների: Ընտրողների հատուկ ցուցակները հաստատվել են ԿԸՀ-ի հրամանագրով, և քվեաթերթիկները կտպագրվեն ըստ նշված ընտրողների թվի, որոնք մինչ քվեարկության օրը կհասցվեն Վրաստանի բոլոր հատուկ տեղամասերին:

Նշենք, որ ինքնամեկուսացված ընտրողները հոկտեմբերի 24-ից հոկտեմբերի 27-ի ժամը 18:00-ն հնարավորություն ունեցան զանգահարել տեղեկատվական կենտրոն և պահանջել շարժական տուփ: Հոկտեմբերի 24-ից ԿԸՀ-ի տեղեկատվության կենտրոնն աշխատում էր ամբողջ ծանրաբեռնվածությամբ և 25 օպերատորներ գրանցում էին քաղաքացիների խնդրանքները»,- հայտարարում են ԿԸՀ-ում:

Բացի այդ, ընտրողներին հնարավորինս տեղեկացնելու համար, ընտրական վարչակազմը ակտիվ տեղեկատվական արշավ է իրականացրել սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների միջոցով, ինչպես նաև համապատասխան գերատեսչության տվյալների բազայում գրանցված 14 431 ընտրողի, որոնք տրամադրել էին կոնտակտային տվյալներ, ԿԸՀ-ն ուղարկել է հեռախոսային հաղորդագրություններ և կոչ արել, արձանագրել շարժական քվեատուփի պահանջը: