Հիթրոու օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Հիթրոու օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում տեղի ունեցած պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավակայանի թռիչքագոտում երկու տրանսպորտային միջոց են բախվել իրար, հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ բախման հետևանքով վարորդներից մեկը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Մյուս վիրավորը հիվանդանոցում է, նա ունի ուսի կոտրվածք:

Միջադեպի հետևանքով հետաձգվել է British Airways ավիաընկերության առնվազն 20 չվերթ:

Ինչպես հայտնել է օդանավակայանի խոսնակը, ինքնաթիռներից մեկի ուղևորները ստիպված են եղել տարհանվել ինքնաթիռից տրանսպորտային միջոցների բախումից հետո:

Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալություններ չեն եղել: