Հիշում եք ինչպես ենք պարտադրել գումարներ բերեն՝ Ջոխթաբերիձեն, Ակակի Չխեիձեն, ճանապարհների ղեկավար Իուզան, նույնը կանի նաև Իվանիշվիլին. Միխեիլ Սաակաշվիլի

Իվանիշվիլին խոստանում է ձեզ, որ կբերի միլիարդ ու կես լարի, դուք գիտեք, որ նա ստում է: Իսկ ես հավաստիացնում եմ, որ Իվանիշվիլին կբերի այդ գումարը,-այսպես է արձագանքել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, կառավարության նախաձեռնությանը, որի համաձայն, Վրաստանի 600 հազարից ավելի մարդու զրոյացվելու են ՝ բանկերի, օնլայն կազմակերպությունների և այլ ֆինանսական ինստիտուտների հանդեպ ունեցած պարտավորությունները:

«Իվանիշվիլին խոստանում է ձեզ, որ կբերի միլիարդ ու կես լարի, դուք գիտեք, որ նա ստում է: Իսկ ես հավաստիացնում եմ, որ Իվանիշվիլին կբերի այդ գումարը: ես թույլ չեմ տա, որ Իվանիշվիլին թաքցնի այդ գումարը ձեզանից: Մեր հաղթանակի պայմաններում, Գիա Վաշաձեի հաղթանակի պայմաններում, ես ձեզ խոստանում եմ, որ այդ գումարը Իվանիշվիլին կբերի երկու շաբաթվա ընթացքում: Ես երբեք ձեզ չեմ ստել, հիշում եք ինչպես ենք պարտադրել գումարներ բերեն՝ Ջոխթաբերիձեն, Ակակի Չխեիձեն, ճանապարհների ղեկավար Իուզան»,-հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: