«Հիպոկրատե» համալսարանի և ՍՊԸ «Թբիլիսիի Միջազգային Ակադեմիայի» արտոնագրությունները դադարեցվել են
Արտոնագրման խորհրդի որոշմամբ, ՍՊԸ Թբիլիսիի բժշկական-կրթական համալսարան «Հիպոկրատեյի» և ՍՊԸ «Թբիլիսիի միջազգային ակադեմիայի» համար դադարեցվել է արտոնագրումը,-այս մասին լրատվություն է տարածել կրթության որակի զարգացման ազգային կենտրոնը:
Փորձագետների խմբի որոշման համաձայն, նշված ուսումնական հաստատություններում գրանցվել են խախտումներ, ինչպես կրթական գործընթացում, այնպես էլ որակի ուղղությամբ:
ՈՒսանողների հետաքրքրությունները նախատեսելով, կրթության որակի զարգացման ազգային կենտրոնը ապահովելլու է արտահերթ գործընթացի իրականացումը միայն այս ուսումնական հաստատությունների ուսանողների համար:
«2018 թ. փետրվարի 15-ին կայացած բարձրագույն ուսումնական հաստատությունների արտոնագրման խորհրդի նիստին քննարկվել է ՍՊԸ Թբիլիսիի բժշկական համալսարան «Հիպոկրատեում» և ՍՊԸ Թբիլիսիի միջազգային ակադեմիայում իրականացրած մոնիտորինգի արդյունքները:
Օրենքով սահմանված ժամանակաշրջանի շրջանակներում, նշված ուսումնական հաստատություններում մոնիտորինգը անց է կացվել հին չափանիշներով (նյութական ռեսուրսներ, կրթական ծրագրեր, մարդկային ռեսուրսներ):
Փորձագետների կողմից ներկայացված հաշվետվության համաձայն, բարձրագույն կրթական հաստատությունների խորհուրդը ընդունել է որոշում, որի համաձայն այս երկու հաստատությունները չեն անցել արտոնագրման գործընթացը:
Խախտված են չափանիշների համարյա բոլոր ուղղությունները: Խախտումները ուղիղ կապ ունեն կրթական գործընթացի և որակի հետ: Բացի կրթական մասից, լուրջ հիմնախնդիրներ են գրանցվել վարչության, ֆինանսավորման և կազմակերպչական մասում, որը ամբողջությամբ չի համապատասխանում կրթական նպատակներին:
Մանրամասն լրատվությունը հաշվետվության մասին և համապատասխան արձանագրությունը հրապարակվելու է մի քանի օրից: ՈՒսանողների հետաքրքրությունները նախատեսելով, կրթության որակի զարգացման ազգային կենտրոնը ապահովելլու է արտահերթ գործընթացի իրականացումը միայն այս ուսումնական հաստատությունների ուսանողների համար»,-ասված է կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan