Հիփոթեքային վարկերի սուբսիդավորման ծրագրի բյուջեից օգտագործված է բավականին մեծ մաս. Իվանե Մաճավարիանի
Հիփոթեքային վարկերի սուբսիդավորման ծրագրի բյուջեից օգտագործված է բավականին մեծ մաս,- այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:
Նրա խոսքով, այս ծրագրի շնորհիվ անշարժ գույքի ոլորտում նկատվում է զգալի աճ:
Մաճավարիանին հույս է հայտնել, որ 2021 թվականին հիփոթեքային վարկերի սուբսիդավորման ծրագիրը շարունակելու անհրաժեշտություն չի լինի:
«Հիփոթեքային վարկերի սուբսիդավորման ծրագրի բյուջեից օգտագործված է բավականին մեծ մաս, կարծում եմ 60 տոկոսից ավելին էր, եթե չեմ սխալվում: Սրանով մեծ խթան տվեցինք այս ոլորտին և չնայած այս տարի տնտեսական անկում ունենք, ոլորտի աճը բավականին տպավորիչ է: Դրանում առյուծի բաժին ունի նաև այս ծրագիրը: Ուստի, կարծում եմ, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որը մենք ունեցել ենք 2020 թվականին, մենք ճիշտ ենք վարվել, քանի որ այս հատվածը հաջողակ է և Վրաստանի առաջատարներից մեկը: Երբեմն մենք կատակում ենք, թե ինչպես է ֆոնդային բորսան աշխատում արտերկրում, թվում է, որ անշարժ գույքի ոլորտն այսպես է աշխատում մեզ մոտ և կարևոր է, որ այս ոլորտն իրեն ապահով զգա: Հետևաբար, դա ճիշտ քայլ էր, սակայն մենք հուսով ենք, որ 2021 թվականին այս ծրագիրը այս կերպ շարունակելու անհրաժեշտություն չի լինի», – հայտարարել է Իվանե Մաճավարիանին: