Հինգերորդ հաղթանակը UFC-ում. Ռոման Դոլիձեն նոկաուտի ենթարկեց Հոուսին առաջին ռաունդում #1TVSPORT
34-ամյա վրացի մարտիկ Ռոման Դոլիձեն 6-րդ հանդիպումն անցկացրեց UFC-ում, որտեղ հանդիպեց միջին քաշային կարգում 22-րդ համար Ֆիլ Հոուսի հետ և առաջին ռաունդում նոկաուտով հաղթեց նրան։
Դոլիձեն վճռական առավելություն ստացավ առաջին ռաունդի միջնամասում՝ մարտիկները գնացին պարտեր, որտեղ վրացին ծանր հարվածներ հասցրեց մրցակցին, իսկ հետո վնասեց հակառակորդի ոտքը։ Ռաունդի ավարտից 50 վայրկյան առաջ Ռոմանը ուժեղ հարվածեց Հոուսին և նոկաուտի ենթարկեց նրան։
Այս մենամարտից հետո Դոլիձեն UFC-ում ունի 5 հաղթանակ, իսկ կարիերայում՝ 11 հաղթանակ։