Հինգ տարի անց Նորվեգիան չեղարկեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները
Հինգ տարի անց Նորվեգիան չեղարկեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները։ Այս մասին սոցցանցում տեղեկություն է տարածում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Օնչու Քեչելը։
Չորեքշաբթի զրուցել են Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը, որի ընթացքում Ֆիդանը տեղեկացվել է Նորվեգիայի որոշման մասին։ Իսկ Ֆիդանը նորվեգացի գործընկերոջն ասել է, որ նման սահմանափակումները չեն համապատասխանում դաշինքի ոգուն։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ երկրի կառավարությունը որոշել է կարգավորել արտահանման պրակտիկան, որը կապված է Թուրքիայում պաշտպանական և երկակի նշանակության ապրանքների ռազմական կիրառման հետ։
Նորվեգիան այն երկրների թվում էր, որոնք 2019 թվականին սահմանափակումներ են մտցրել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վրա՝ կապված Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հակաահաբեկչական գործողության հետ։