Հին Թբիլիսի․ կամուրջ հնի և նորի միջև - Euronews (տեսանյութ)

Հին Թբիլիսի․ կամուրջ հնի և նորի միջև – նման վերնագրով Euronews-ը պատրաստել է ռեպորտաժ։ «Բաց քարտ» հաղորդման շրջանակներում լրագրող Կլաուդիո Ռոսմինոն դիտողին Թբիլիսիի պատմական մասի հետ ծանոթացրեց։

Ռեպորտաժի հեղինակի խոսքով, Թբիլիսիում հնդարյան և ժամանակակից պատմությունը միմյանցից բաժանված է ընդամենը մի քանի մետրով։ Այս հաստատելու համար լրագրողը բերում է խաղաղության կամուրջի օրինակը, որը դարեր շարունակ արտացոլում է Եվրոպան և Ասիան միացնող մայրաքաղաքի հակադրությունը։

«Բաց քարտ» հաղորդումը դիտողին պատմում է Թբիլիսիի հիմնադրման պատմության մասին և ցույց է տալիս այն տեղերը, որտեղ, ըստ առասպելի, Վախտանգ Գորգասալը որսորդության ժամանակ գտավ ջրում խեղդված իր բազեին, որը փասիանի հետևից էր գնացել։

Լրագրող Կլաուդիո Ռոսմինոն ռեպորտաժի վերջում դիտողին տեղեկացնում է, որ հին Թբիլիսին վերանորոգվել է 2009 թվականին, որը նեղ փողոցներում գոյություն ունեցող պաստելային գույնի տները ավելի հմայիչ դարձրել։