Հին Բաթումիում բնակելի տան տանիքում հրդեհ է բռնկվել
Հին Բաթումիում բնակելի տան տանիքում հրդեհ է բռնկվել

Հին Բաթումիում բնակելի տան տանիքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի հետևանքով, քաղաքի պատմական մասում, Կոմախիձեի փողոցում գտնվում երկհարկանի տան տանիքն այրվել է: Ընդհանուր այրվել է 400 քառակուսի մետր տարածք: Վնասվել են նաև տան բնակիչների կենցաղային իրերը:

Հրշեջ ծառայության ներկայացուցիչներին մոտ մեկ ժամում հաջողվել է մարել կրակը:

Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: