Հիմնախնդիրների պատճառով, որոնք գոյություն ունեն դատախազությունում, կառավարությունը չպետք է հրաժարական տա. Կոբա Նարչեմաշվիլի
Խորհրդարանային մեծամասնության ներկայացուցիչ Կոբա Նարչեմաշվիլին հայտարարում է, որ հիմնախնդիրների պատճառով, որոնք գոյություն ունեն դատախազությունում, կառավարությունը չպետք է հրաժարական տա: Այս մասին պատգամավորը ասել է լրագրողներին, որոնք հետաքրքրվել են ծրագրվում են թե ոչ կադրային փոփոխություններ:
«Հնարավոր կառավարական փոփոխությունների մասին դեռևս լրատվություն չունեմ: Գիտեմ միայն, որ տեղի է ունենալու խորհրդարանային մեծամասնության նիստ: Նման հանդիպումները Բիձինա Իվանիշվիլիի մասնակցությամբ վերջին ժամանակներում հաճախ են: Կառավարական փոփոխությունների վերաբերյալ կոնկրետ բան չգիտեմ»,-հայտարարել է Կոբա Նարչեմաշվիլին:
Խորհրդարանային մեծամասնության նիստը «Վրացական երազանք»-ի գրասենյակում սկսվում է այս րոպեներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan