Հիմնական խնդիրը պետք է լինի այն, որ տնտեսական տեսանկյունից երկիրը ստանա նվազագույն վնաս, որպեսզի հետհամավարակային համաշխարհային մրցակցության պայմաններում ունենանք լավ մեկնարկային պայմաններ. Գիորգի Գախարիա
«Մեր հիմնական խնդիրը պետք է լինի նվազագույնի հասցնել երկրին հասցված տնտեսական վնասը, որպեսզի հետհամավարակային համաշխարհային մրցակցության պայմաններում լավագույն մեկնարկային պայմաններն ունենանք,- այս մասին «Վրացական երազանք» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարի խոսքով, հետհամավարակային տնտեսությունում տեղի կունենա բացարձակ այլ գլոբալ մրցակցություն:
«Հետհամավարակային տնտեսությունում գլոբալ մրցակցությունը բոլորովին այլ կլինի, և մեր հիմնական խնդիրը պետք է լինի այն, որ երկիրը տնտեսական առումով նվազագույն վնասներ կրի, որպեսզի հետհամավարակային գլոբալ մրցակցության պայմաններում հնարավորինս լավագույնս մեկնարկային պայմաններն ունենանք: Սա մեր հիմնական խնդիրն է և մեր տնտեսական ծրագիրը նույնպես դրան է ծառայում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: