Հիմնական նպատակը պատերազմը կանխելն է, բանաձևի բովանդակությունը հենց դա էր, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինայում նոր պատերազմ չսկսվի. Շալվա Պապուաշվիլի
Հիմնական նպատակը պատերազմը կանխելն է, բանաձևի բովանդակությունը հենց դա էր, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինայում նոր պատերազմ չսկսվի. Շալվա Պապուաշվիլի

Գլխավոր նպատակը պատերազմը կանխելն է, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինայում խուսափենք նոր պատերազմից,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանի խորհրդարանը երկրորդ խորհրդարանն էր, որը բանաձև ընդունեց ի պաշտպանություն Ուկրաինայի։

«Ցավոք, ընդդիմության մի մասը կողմ չքվեարկեց Ուկրաինային սատարող բանաձևին, ինչը ցավալի է։ Մենք շնորհակալություն ենք ստացել մեր ուկրաինացի գործընկերներից այս աջակցության համար: Վրաստանը, թերևս, լավագույնս հասկանում է, թե ինչ իրավիճակ է այժմ Ուկրաինայում, այդ իսկ պատճառով մենք շեշտում ենք, որ դա եղել է բանաձևի հիմնական նպատակը և բովանդակությունը, պատերազմը կանխելը, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինայում նոր պատերազմ չսկսվի, քանի որ դա կապված է նաև Վրաստանի անվտանգության հետ։ Ուստի մենք շատ հստակ համերաշխություն և աջակցություն ենք հայտնում ուկրաինացի ժողովրդին, որպեսզի Ուկրաինայում նոր պատերազմ տեղի չունենա»,- ասել է Պապուաշվիլին։