Հիմնական ելակետը կլինի ճիշտ բալանսը երկրի ազգային շահերի և բարիդրացիական հարևանական հարաբերությունների պահպանման միջև. Գիորգի Գախարիան սահմանների սահմանագծման-սահմանազատման հարցի վերաբերյալ
Բոլոր նորմալ երկրների համար սահմանի սահմանագծում-սահմանազատումը ինքնիշխանության, անկախության և անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է,- այս մասին խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
«Իհարկե, ողջամիտ է, որ դա մեր կառավարության գերակայությունն է և կմնա այս չորս տարիների ընթացքում: Հիմնական ելակետը կլինի ճիշտ բալանսը երկրի ազգային շահերի և բարիդրացիական հարևանական հարաբերությունների պահպանման միջև: Դա հեշտ չի լինի, բայց ես խոստանում եմ, որ արտաքին գործերի նախարարության շրջանակներում գործող հանձնաժողովը, որն աշխատում է այս հարցով, առաջիկա տարիներին կլինի չափազանց ակտիվ: Ամեն ինչ սկսվել է բավականին ակտիվ: 2021 և 2022 թվականներն այս ուղղությամբ կլինեն ամենաակտիվը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: