Հիմնադրվում է նոր կուսակցություն ՝ «Լելոն Վրաստանի համար», որին միացել են «Շենեբա շարժման» և «Նոր աջերի» անդամները
Հիմնադրվել է ՝ «Լելոն Վրաստանի համար» քաղաքական միավորումը: Քաղաքական կուսակցության նախագահն է՝ Մամուկա Խազարաձեն, իսկ գլխավոր քարտուղարը՝ Բադրի Ջափարիձեն:
Կուսակցության հիմնադիրներն են նաև՝ «Շենեբա շարժման» և «Նոր աջերի» անդամները: «Նոր աջեր» կուսակցությունը դադարեցնում է իր գոյությունը և միանում «Լելոն Վրաստանի համար» կուսակցությանը:
Նոր կուսակցության անդամներն ասում են, որ նրանք դեմ չեն քաղաքական բլոկներին, սակայն նշում են, որ մեկ կուսակցության ներքո միավորվելը նշանակում է, գաղափարի շուրջ միավորումը ժամանակավոր չէ:
Նոր կուսակցության անդամների խոսքով, իրենց նպատակը հաջորդ խորհրդարանական ընտրություններում հաղթելն ու կառավարություն ձևավորելն է:
Նշենք, որ «Լելոն Վրաստանի համար» կուսակցության համագումարը այս րոպեներին ընթանում է Թբիլիսիում, Էքսպո Ջորջիայի ցուցահանդեսային համալիրի 11-րդ տաղավարում: