«Սիլքնեթի» և «Եվրոնյուսի» համաձայնության հիման վրա, ստեղծվել է վրացալեզու լրատվական ալիքը և «Եվրոնյուս Վրաստան» թվային պլատֆորմ, որին շնորհանդեսին ներկա է գտնվել Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, «Եվրոնյուս Վրաստանի» ստեղծման գաղափարը Սալոմե Զուրաբիշվիլիի մոտ ծագել է վեց ամիս առաջ, Թբիլիսիում այցով գտնվող «Եվրոնյուսի» նկարահանող խմբի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի խոսքով, «Եվրոնյուս Վրաստանի» հիմնադրումը շատ մեծ առաջընթաց է երկրի համար, քանզի ցանկացած ժողովրդավարական երկրում մամուլը ժողովրդավարության հիմնաքարն է:
«Մենք Եվրոնյուսից կստանանք ոչ միայն ծրագրեր, այլ նաև չափանիշներ, որը մեզ անհրաժեշտ է Վրաստանի մամուլի դաշտում: Ես համոզված եմ, որ այս հեռուստաալիքի ստեղծմամբ Վրաստան կմտնի եվրոպական պրոֆեսիոնալիզմը, լրատվության հանդեպ եվրոպական անկողմնակալությունը և եվրոպական հստակեցումը: Միևնույն ժամանակ, Եվրոնյուսի միջոցով, Վրաստանի և դրա մշակույթի վերաբերյալ պատրաստված ծրագրերը կարտահանվեն Եվրոպա»,- նշել է Նախագահը:
«Եվրոնյուսի» գործադիր տնօրեն, Մայքլ Փիթերսը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին, ալիքի բացմանը ներկա գտնվելու համար:
«Սիլքնեթ» ընկերության հոգաբարձական խորհրդի նախագահ, Գիորգի Ռամիշվիլին ասում է, որ նոր լրատվական Euronews Georgia ալիքը կլինի վրացալեզու եվրոպական չափանիշներով լրատվամիջոց, որի խմբագրական և կադրային քաղաքականությունը լիովին կհամապատասխանի Եվրոնյուսի չափանիշներին:
Euronews Georgia-ն հեռարձակումը կսկսի հաջորդ տարվա աշնանը: