Հիլարի Քլինթոնը չի մասնակցելու 2020 թվականի նախագահական ընտրություններին
Հիլարի Քլինթոնը չի ծրագրում մասնակցել 2020 թվականի նախագահական ընտրություններին: Այս մասին նախկին պետքարտուղարը հայտարարել է Նյու Յորքի «Նյուս 12» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Քաղաքական գործչի հայտարարությամբ, նա շարունակելու պայքարել իր մտքերի համար, սակայն չի պատրաստվում իր թեկնածությունը ներկայացնել գալիք նախագահական ընտրություններին:
Հիլարի Քլինթոնը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ դեմոկրատական կուսակցությունից նախագահության համար պայքարելու են օրինակելի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են՝ Բեռնի Սանդերսը, Էմի Կլոբուչասը և Էլիզաբեթ ՈՒորենը:
Հիլարի Քլինթոնը երկու անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին: Առաջին անգամ նա իր թեկնածությունը ներկայացրել էր 2008 թվականին, սակայն այն ժամանակ դեմոկրատների ներքին ընտրություններում հաղթել էր Բարաք Օբաման: Իսկ 2016 թվականին նա պարտվել է Դոնալդ Թրամփի մոտ:
Հեղինակ -
Edgar Barsegyan