Հիանալի հանդիպում եմ ունեցել Գիորգի Գախարիայի և Դավիթ Զալկալիանիի հետ, մեկ անամ ևս հաստատել եմ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Ամերիկայի կայուն աջակցությունը
Հիանալի հանդիպում եմ ունեցել Գիորգի Գախարիայի և Դավիթ Զալկալիանիի հետ, մեկ անամ ևս հաստատել եմ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Ամերիկայի կայուն աջակցությունը

Մեկ անամ ևս հաստատել եմ ռուսական բռնազավթման պայմաններում Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Ամերիկայի կայուն աջակցությունը,- այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն գրել է «Թվիթերի» էջում՝ վարչապետ Գիորգի Գախարիայի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո:

«Հիանալի հանդիպում եմ ունեցել վարչապետ Գիորգի Գախարիայի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ և խոսքը վերաբերել է Վրաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման նշանակությանը:

Մեկ անգամ ևս հաստատել եմ ռուսական օկուպացիայի պայմաններում Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Ամերիկայի կայուն աջակցությունը»,- գրում է Մայք Փոմփեոն: