ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով կժամանի Վրաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով կժամանի Վրաստան:
Վրաստանի կառավարությունում տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողություն:
Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, հայ գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Կանցկացվի երկու երկրների վարչապետների դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում կկայանա ՀՀ վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Նիկոլ Փաշինյանը պատվիրակության անդամների հետ միասին ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար պայքարում զոհված Հերոսների հուշահամալիրին: