Ավարտվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան: Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպել է իր գործընկերոջ Գիորգի Մարգվելաշվիլիի, Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդի, Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, ինչպես նաև տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այցելել է Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն, շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ և այցելել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: