ՀՀ նախագահը այսօր հանդիպելու է խորհրդարանի նախագահի, վարչապետի և Կաթողիկոս Պատրիարքի հետ
ՀՀ նախագահը այսօր հանդիպելու է խորհրդարանի նախագահի, վարչապետի և Կաթողիկոս Պատրիարքի հետ

Շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան:

Այսօր, նախագահ Սարգսյանը ծաղկեպսակով զարդարելու է Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիրը և հարգելու է նրանց հիշատակը:

Պաշտոնական այցի շրջանակներում ծրագրված է նրա հանդիպումը Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդի հետ:

Պատրիարքարանից Սերժ Սարգսյանը ուղևորվելու է օրենսդրական մարմին, որտեղ հանդիպելու է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցի պաշտոնական մասը ավարտվելու է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո: