ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահը այս րոպեներին Վրաստանի պատրիարքարանում հանդիպում է Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հետ:
Սերժ Սարգսյանը պատրիարքարանում գտնվում է կնոջ և պատվիրակության անդամների հետ միասին:
ՀՀ նախագահը շնորհավորել է Իլիա երկրորդին գահակալության 40-ամյակի կապակցությամբ և փոխանցել Հայաստանի կաթողիկոս Գարեգին Բ-ի ջերմ ողջույնը:
Հանդիպմանը Իլիա երկրորդը զրուցել է երկու երկրների հարաբերությունների մասին:
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում և մեզ հարկավոր է միմյանց օգնությունը»,-ասել է պատրիարքը:
Հանդիպմանը ներկա էին նաև պատրիարքի փոխանորդը և այլ հոգևորականներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan