«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարում է, որ շարունակելու է պայքարել Իսրայելի դեմ

12:42, 14.03.2024

«Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան խոստացել է շարունակել պայքարն Իսրայելի դեմ։ Այս մասին Նասրալլան հայտարարել է հեռուստաուղերձում։

«Մեր հարավային ճակատը շարունակում է ճնշում գործադրել թշնամու վրա մարդկային, նյութական, ռազմական և տնտեսական մակարդակով»,- ասում է Նասրալլան։

Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն պարտվել է այս պատերազմում, Իսրայելի ներխուժումը Ռաֆահ չի կարող փոխել այս փաստը։

«Ճակատամարտից հինգ ամիս անց Իսրայելի վարչապետը չկարողացավ հաղթական որևէ պրոֆոմանս ներկայացնել։ ՀԱՄԱՍ-ը չի պարտվել և նույնիսկ հիմա կարող է բանակցություններում առաջ քաշել իր պայմանները»,- ասել է Նասրալլան։

«Հեզբոլլահի» առաջնորդը դատապարտել է նաև ԱՄՆ դիրքորոշումը Իսրայել-Գազա պատերազմի վերաբերյալ և այն անվանել կեղծավոր։

«Չեմ կարծում, որ Երկրի վրա որևէ մեկը հավատում է, որ Բայդենը չի կարող դադարեցնել պատերազմը Գազայում», – ասել է Նասրալլան։

Նրա հայտարարության համաձայն՝ «Բայդենը կդադարեցնի այս պատերազմը՝ դադարեցնելով Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը և եթե չխոչընդոտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ կրակի դադարեցում պահանջող բանաձևերին»։

Նմանատիպ