«Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ
«Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման ղեկավար Հասան Նասրալլան հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլայանի հետ։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Հեզբոլլահը»։

Նրանց հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումները։

Հըզբոլլահը չի հստակեցրել, թե որտեղ է կայացել կողմերի հանդիպումը։

Մինչ այդ Բեյրութում Հասան Նասրալլան հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ։