«Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան ասում է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումը լիովին ծրագրվել և իրականացվել է ՀԱՄԱՍ-ի կողմից
«Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան ասում է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումը լիովին ծրագրվել և իրականացվել է ՀԱՄԱՍ-ի կողմից

Լիբանանի շիական «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան այսօր դիմել է իր կողմնակիցներին:

Իր ելույթում «Հեզբոլլահ»-ի առաջնորդը հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումն անվանել է «մեծ, օրհնված գործողություն»: Հասան Նասրալլայի խոսքով՝ հարձակումն ամբողջությամբ ծրագրվել եւ իրականացվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։

Ըստ Նասրալլայի՝ հոկտեմբերի 7-ի հարձակումը քաղաքական երկրաշարժ է առաջացրել Իսրայելում, որը երկարատև ազդեցություն կունենա, և հարձակումները բացահայտեցին Իսրայելի ռազմական թուլությունները:

«Գազայում, Հորդանան գետի արևմտյան ափին և այլ ճակատներում կորցրած կյանքերը արժանի զոհաբերություն էին, քանի որ դրանք հիմնեցին հակամարտության պատմական, նոր փուլ», – ասել է Նասրալլան:

Ինչպես նշում է «Հեզբոլլահ»-ի առաջնորդը, ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արեւելք ռազմական նավատորմերի ուղարկումը Իսրայելի թուլությունների ու դաշնակիցներից կախվածության դրսեւորում է։