«Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլա. Գազայի հաղթանակը նշանակում է Պաղեստինի, Երուսաղեմի, Սուրբ գերեզմանի և բոլոր հարևան երկրների հաղթանակը
«Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլա. Գազայի հաղթանակը նշանակում է Պաղեստինի, Երուսաղեմի, Սուրբ գերեզմանի և բոլոր հարևան երկրների հաղթանակը

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ լիբանանյան շիա խմբավորման՝ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան կոչ է արել Գազայի բնակիչներին «օրուգիշեր աշխատել՝ Գազայում հրադադարի հասնելու համար»:

Նրա խոսքով՝ սա «Հեզբոլլահի» առաջին նպատակն է, իսկ երկրորդը՝ ՀԱՄԱՍ-Ի հաղթանակը Գազայի հատվածում։

Ինչպես նշել է Նասրալլան, այս պատերազմը շրջադարձային կետ է։

«Գազայի հաղթանակը նշանակում է Պաղեստինի, Երուսաղեմի, Սուրբ գերեզմանի և բոլոր հարևան երկրների հաղթանակը», – ասել է «Հեզբոլլահի» առաջնորդը։

Նասրալլայի խոսքով՝ հոկտեմբերի 8-ից հետո «Հեզբոլլահը» Իսրայել-Լիբանան սահմանին աննախադեպ պայքարում է Իսրայելի հետ, և իրատեսական է լիբանանյան ճակատը ավելի լայն ճակատամարտի վերածվելու հավանականությունը։

«Իսրայելը պետք է դա հաշվի առնի»,- ասել է Հասան Նասրալլան։

Նասրալլահը նշել է, որ «Հեզբոլլահի» գործողությունները լիբանանյան սահմանին որպես զսպիչ միջոց է Իսրայելի համար և ասել է, որ Իսրայելի կողմից ցանկացած ռազմական էսկալացիա կլինի «պատմական հիմարություն»: