«Հեզբոլլահի» առաջնորդ. Այժմ մենք պատմական հնարավորություն ունենք ամբողջությամբ ազատագրելու մեր հողի յուրաքանչյուր սանտիմետրը և ստեղծել այնպիսի իրավիճակ, որը թույլ չի տա թշնամուն ոտնահարել մեր երկրի ինքնիշխանությունը

«Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի հայտարարության համաձայն՝ ինքը Լիբանանի համար պատմական հնարավորություն է տեսնում՝ ազատագրելու «Իսրայելի կողմից օկուպացված հողերը»։

Հասան Նասրալլան դատապարտել է երեկ Բեյրութում իր տեղակալ Սալեհ ալ Արուրիի սպանությունը։ Նասրալլայի խոսքով՝ հոկտեմբերի 8-ից «Հեզբոլլահը» Իսրայել-Լիբանան սահմանին 670 ռազմական գործողություն է իրականացրել։ Նրա խոսքով՝ իրենք ոչնչացրել են Իսրայելին պատկանող մեծ քանակությամբ տանկեր ու մեքենաներ։

«Մենք այժմ պատմական հնարավորություն ունենք ամբողջությամբ ազատագրելու մեր հողի յուրաքանչյուր սանտիմետրը և ստեղծել այնպիսի իրավիճակ, որը թույլ չի տա մեր թշնամուն ոտնահարել մեր երկրի ինքնիշխանությունը», – ասել է «Հեզբոլլահի» առաջնորդը։